Օմիկրոնը հասել է Ռուսաստան

103

ՀԱՀ-ից Ռուսաստան ժամանած երկու մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամը։

Սա երկրում վիրուսի նոր տարբերակով վարակվելու առաջին դեպքն է։ Ընդհանուր թվով՝ թեստի դրական պատասխան է եղել ՀԱՀ-ից վերադարձած տասը քաղաքացու մոտ, նրանք մեկուսացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Գամալեայի անվան կենտրոնում հայտնել են, որ օմիկրոն շտամի վարակելիության մասին եզրակացություն կարող են տալ երկու շաբաթ հետո։ Այդ տարատեսակի մուտացիաների մեծ թիվը մտահոգում է բժիշկներին։

«Վիրուսի շատ ավելի փոքր կուտակումը բավական է մարդուն վարակելու համար։ Օմիկրոնը, եթե թեկուզ մի քիչ մոտ է դելտային՝ դա շատ վատ զուգակցում է։ Հատկապես վատ լուր է նրանց համար, ովքեր դեռ չեն հիվանդացել և պատվաստված չեն»,- ասել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի մասնագետ Պավել Վոլչկովը։

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը չորրորդ օրն է՝ 33 հազարի չեն հասնում, ընդ որում՝ Covid-19-ով վարակվածների մեջ պատվաստվածների թիվը չի գերազանցում 4 %-ը։

Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանում կոլեկտիվ իմունիտետը 53,7 % է, ինչը զգալի ցածր է Եվրոպայի երկրներից։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԱմերիկացի սենատորին քննադատել են ինքնաձիգներով լուսանկարի համար
Հաջորդ հոդվածըԶեմմուրը բնական է համարում ՌԴ-ի ցանկությունը