«Օմիկրոնն» անորոշությամբ վախեցնում է թե՛ բժիշկներին, թե՛ բիզնեսին

221

Տարբեր երկրների կառավարություններ շարունակում են սահմանափակումներ մտցնել և խստացնել կարանտինային միջոցառումները՝ ջանալով կանխել ՀԱՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» տարբերակի տարածումը։

Մասնագետներին անհանգստացնում է անորոշությունը՝ կապված , ենթադրաբար, համավարակի ավելի վարակիչ ալիքի հետ։

ԱՀԿ ղեկավարը մտահոգ է, որ որոշ երկրներ ոչ արդյունավետ սահամանափակող միջոցներ են կիրառում, որոնք հիմնված չեն ստացվող տվյալների վրա։

Բրիտանիայի արտակարգ իրավիճակների գիտական խորհրդի նյութերը խորհուրդ են տալիս պատրաստվել վարակի «հնարավոր նշանակալի» ալիքին։ Վարչապետ Բորիս Ջոնսոնը երեքշաբթի հայտարարել է, որ բոլոր ուժերը գործադրելու է բուստերային ներարկումների ընթացքն աշխուժացնելու ուղղությամբ, որոնց նպատակը պատվաստանյութերի արդյունավետությունը բարձրացնելն է։

Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնի» տարածման հեռանկարները և վտանգի չափն անորոշ են, քանի որ երկրում տարիքային կառուցվածքը, ավելի վաղ վարակվածների քանակը և պատվաստման մակարդակը խիստ տարբերվում են ՀԱՀ-ից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄագնուս Կարլսենը ոչ ոքի խաղաց Նեպոմնյաշչու հետ
Հաջորդ հոդվածըՋոկովիչը՝ 2021 թվականի ամենաբարձր վարձատրվող թենիսիստ