«Օմիկրոն»․ Հարյուրավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում մեկնել ՀԱՀ-ից

128

Հայուրավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում մեկնել Հարավային Աֆրիկայից՝ այն բանից հետո, երբ շատ երկրներ դադարեցրել են ավիահաղորդակցությունն այդ աշխարհամասի հետ։

 Չվերթները չեղարկվում են կամ հետաձգվում, օդանավակայաններում հսկայական հերթեր են և անորոշ վիճակ։ Արևմտյան պետությունները տեղափոխում են միայն իրենց քաղաքացիներին, ամենաբարդ վիճակում տարանցիկ տոմսեր ունեցող ուղևորներն են։

Եվրոպա հասնելուց հետո էլ իրավիճակն ավելի լավը չէ։ Այսպես, Ամստերդամում կորանավիրուս է հայտնաբերվել ՀԱՀ-ից ժամանած ավելի քան 60 մարդու մոտ։ Դեռ ստույգ հայտնի չէ՝ դա «օմիկրո՞ն» է, թե՞ ոչ։ Ամեն դեպքում ՝ որոշվել է ոչ մեկին ներս չթողնել առանց թեստի։ Դրական պատասխանի դեպքում ստիպված կլինեն հիվանդին մեկուսացնել մեկ շաբաթով։

Հարավային Աֆրիկայի երկրների հետ ավիահաղորդակցությունը դադարեցրել են տասնյակից ավելի պետություններ։ Եվրահանձնաժողովը չի բացառում ընդհանուր արգելքը ԵՄ բոլոր անդամ երկրների համար։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի սահմանների պաշտպանության, բայց ոչ պարսպապատելու համար
Հաջորդ հոդվածըՌետրո․ Լևոն Տեր-Պետրոսյան․ «Հայի հետին խելքի» առասպելը