‘Օմսկ քաղաքի քարտեզն աշխուժացրել է համացանցը’

4380

Օմսկ քաղաքի փողոցները բավական աշխուժացրել են համացանցի օգտատերերին՝ իրենց «յուրօրինակ» անվանումներով: Հատկապես ոգևորություն են առաջացրել Սևեռնի (Հյուսիսային) անվանումը կրող փողոցները, որոնց թիվը հասնում է 36-ի: Քաղաքի քարտեզի լուսանկարն ուղեկցվել է ծաղրական մեկնաբանություններով և հավաքել մի քանի տասնյակ «լայքեր»: «Օմսկի փողոցներին անուններ տվող մարդն իսկապես հարուստ երևակայություն ունի», «Հո՛ բոլոր փողոցներն անգիր գիտես», «Որ կողմ թքես՝ ամենուր հյուսիս է», — մեկնաբանել են համացանցի օգտատերերը:

Բացի 36 Սևեռնիներից, Օմսկում կան 34 Ռաբոչայա (Բանվորական), 21 Ամուրսկայա ,23 Մարյանովսկայա փողոցներ:

Օմսկցի պատմաբան Իգոր Ֆյոդորովը պատմել է, որ Օմսկում մեծ թվով նույնանուն փողոցները հայտնվել են ճարտարագետ Էռնստ Վերների շնորհիվ, որը 1919 թ. առաջարկել է օգտագործել փողոցների անվանակոչության անգլո-ամերիկյան թվային համակարգը:

Ճարտարապետ Վիկտոր Ռումովսկու կարծիքով՝ այս երևույթը անցյալի մնացուկ է, և հարկավոր է փողոցներին ավելի դրական անվանումներ տալ: «Համաձայնեք, որ Ազատության կամ Երջանկության փողոցում շատ ավելի հաճելի կլինի ապրել: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ  է պետք փողոցն անվանել «Խանութ», «Անցուղի», «Փակուղի» և այլն»,- ասել է ճարտարապետը:

Մինչդեռ Հարավային Ուրալի գյուղերից մեկում արդեն զարդարել են տեղացիների կյանքը. այժմ  Չելյաբինսկի շրջանի Մալինկի բնակավայրում կա Ոգեշնչման բուլվար, Պավել Ֆաբերժեի փողոց, Էնցո Ֆեռարիի անցում, Կոկո Շանելի հարպարակ, Անտոնիո Գաուդիի հրապարակ, Սալվադոր Դալիի հրապարակ և այլն, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Քաբուլում որոտացած պայթյունից զոհվել է 15 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Հանրահավաք Ազատության հրապարակում եւ երթ` ընդդեմ կուտակայինի (տեսանյութ)’