Օնիշչենկո․ ՌԴ-ում խոլերայի հարուցիչի հետ կապված իրավիճակը վերահսկվում է

48

Ռուսաստան խոլերա ներկրել հնարավոր է, երկրում այդ հիվանդության հարուցիչի մոնիթորինգ է իրականացվում։

Այդ մասին ТАСС-ին հայտնել է ՌԳԱ ակադեմիկոս, Կրթության ռուսաստանյան ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն։

«Ներկրելը հնարավոր է․․․ Բայց Մոսկվայում խոլերա չի տարածվի, որովհետև նույնիսկ ամենացածր սոցիալական խմբերը կբացահայտվեն և կմեկուսացվեն»,- ասել է նա։

Օնիշչենկոն հավելել է, որ Ռուսաստանի տարածքում ամեն տարի շատ ուշադիր են խոլերայի հարուցիչի նկատմամբ։

2022 թ․ գարնանից Աֆրիկայում` Սահարայից հարավ, անընդհատ խոլերայի բռնկումներ են տեղի ունենում։ Այս ընթացքում ամենամեծ թվով հիվանդներ՝ ավելի քան 60 հազար, արձանագրվել են Մալավիում։ 2023 թ․ հիվանդության օջախներ են արձանագրվել աֆրիկյան 14 երկրներում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՇվեդիայի վարչապետը վստահ է, որ Թուրքիան կվավերացնի իրենց դիմումը
Հաջորդ հոդվածըՈՒԵՖԱ-ի նախագահ. Ռուսաստանը կվերադառնա, երբ Ուկրաինայում ռազմական գործողություններն ավարտվեն