‘Օչոան եւ Մարտինես Թոմին հանդիպել են ԼՂՀ նախագահին ‘

697

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին ընդունել է Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությանը` դաշինքի փոխնախագահ  Միգել Մարտինես Թոմիի գլխավորությամբ: Ինչպես փոխանցում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Եվրոպայի եւ նրա քաղաքական դաշտում գործող ուժերի հետ կայուն կապերի հաստատման եւ պահպանման մեջ` նշելով դրանց աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական կարեւորությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիներին չեն թողնում հանցագործության մասին հաղորդում տալ’
Հաջորդ հոդվածը‘Human Rigts Watch. Սիրիայում իսլամիստները հավաքագրում են երեխաների’