‘Օչոան հնարավոր է վերադառնա Ֆրանսիա’

869

Մեքսիկայի ազգային հավաքականի դարպասապահ Գիլերմո Օչոան մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը հնարավոր է հեռանա «Մալագայից»:

Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն, «Բորդոն» ցանկանում է մինչեւ մրցաշրջանի ավարտը վարձակալել 30-ամյա մեքսիկացուն, քանի որ իր հիմնական դարպասապահ Սեդրիկա Կարասոնը վնասվածք է ստացել եւ բաց է թողնելու մի քանի ամիս:

Ընթացիկ մրցաշրջանում Օչոան երկու հանդիպում է անցկացրել եւ բաց է թողել 3 գնդակ:

Ավելի վաղ մամուլում նշվում էր, որ «Բորդոն» հետաքրքրված է ՊՍԺ-ի դարպասապահ Սալվատոր Սիրիգուի ծառայություններով, սակայն ակումբները չեն կարողացել համաձայնության գալ:

Հիշեցնենք, որ Օչոան հանդես էր գալիս Ֆրանսիայի «Այաչո» ակումբում, սակայն ԱԱ-2014-ից հետո տեղափոխվել է «Մալագա»:

Նախորդ հոդվածը‘Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից’
Հաջորդ հոդվածը‘Նազարբաև. Պետականության փլուզումը նպաստում է ահաբեկչության զարգացմանը’