‘
«Նապոլին» մոտ է Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլյերմո Օչոայի հետ պայմանագիր կնքելուն: Այս մասին հաղորդում է La Repubblica-ն:
Նեապոլիտանցիները նորից վերադարձել են «Ստանդարտի» 33-ամյա դարպասապահի թեկնածությանը այն բանից հետո, ինչ թիմի նորեկ Ալեքս Մերետը վնասվածք է ստացել: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Օչոան այդ դիրքի համար մեկ թեկնածուն է:
Միջմրցաշրջանի ընթացքում «Նապոլիի» հիմնական դարպասապահ Պեպե Ռեյնան հեռացել է թիմից ու տեղափոխվել «Միլան»:
‘