Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլիերմո Օչոան պայմանագիր է կնքել իտալական «Սալերնիտանայի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 37-ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակում է միացել Ա Սերիան ներկայացնող ակումբին։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը երկարաձգելու հնարավորությամբ։
Օչոան նախկինում հանդես է եկել «Ամերիկա», «Այաչո», «Գրանադա», «Մալագա», «Ստանդարդ» ակումբներում։ Մեքսիկայի հավաքականում նա անցկացրել է 135 հանդիպում։
Իտալիայի առաջնության 15 տուրից հետո «Սալերնիտանան» 17 միավորով 12-րդ տեղում է։