‘
Օպերատիվ — հետախուզական աշխատանքներ են իրականացվում նաև Երևանում
Այսօր առավոտյան Գյումրիում սպանվել են Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող 6 անդամները։ Ինչպես փոխանցում են Քննչական կոմիտեից, հիմնական կասկածյալը ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պավլովիչ Պերմյակովն է։ Միջոցներ են ձեռնարկվում Պերմյակովին հայտնաբերելու ուղղությամբ։
Արդեն հաղորդել էինք, որ Գյումրիից ստացվող տեղեկատվության համաձայն, նրան փնտրում են Ալեք Մանուկյան փողոցի կամուրջի մոտ:
Նշենք նաև, որ Օպերատիվ — հետախուզական աշխատանքներ են իրականացվում նաև Երևանում՝ մասնավորապես Արշակունյաց փողոցում: Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում:
Գյումրիից ստացվող ողջ լրատվությունը՝ այստեղ
‘