‘Օպերատիվ վիճակը Հայաստանում. Ոստիկանություն’

678

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 4 դեպքից` 3-ը, խուլիգանության` 3, յուրացման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 3 մարդ զոհվել է, 7-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նախորդ հոդվածը‘Կիեւում ինչպես պատերազմում. Մեծ ֆոտոշարք, տեսանյութեր ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Գյանջայում ‘