‘Օպերատորին հարվածել են եւ գցել գետնին, փաստաբանին ներս չեն թողնում’

1959

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկաններն այսօր բռնությամբ բերման են ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրասենյակի մոտ ակցիա իրականացնող մի քանի տասնյակ ակտիվիստների: Այժմ ակտիվիստները գտնվում են Երեւանի ոստիկանության կենտրոնի բաժանմունքում: Տեղեկացրել ենք նաեւ, որ ոստիկանության շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել նաեւ օպերատոր Սարգիս Գեւորգյանին: Սարգիս Գեւորգյանը ոստիկանության բաժանմունքից հեռախոսով հայտնեց, որ ներսում իրեն հարվածել են, ու գցել են գետնին: Ոստիկանության մոտ է փաստաբան Ավագ Լալայանը, ում սակայն, ներս չեն թողնում մտնել: Մեր թղթակիցը հայտնում է նաեւ, որ ոստիկանության մոտ է ժամանել նաեւ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը:

 

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության մոտ բռնություն են կիրառել լրագրողի հանդեպ, իսկ օպերատորին՝ բերման ենթարկել ‘
Հաջորդ հոդվածը‘Ուրուգվայական կինոն` Երևանում ‘