‘Օռնելա Մուտին դատապարտվել է ազատազրկման և տուգանքի՝ թատրոնի ներկայացումից բացակայելու համար’

996

Իտալացի հանրահայտ դերասանուհի Օռնելա Մուտին ութամսյա ազատազրկման և 600 եվրո տուգանքի է դատապարտվել՝ Պորդենոն քաղաքի Վերդի թատրոնում ընթացող ներկայացումից բացակայելու համար: Նման խիստ պատժի դերասանուհուն դատապարտել է տեղի դատարանը՝ թույլ տալով, այնուհանդերձ, որ բանտարկությունը փոխարինվի տուժած կողմին 30 հազար եվրո վճարելով: Դատարանի վճիռը, ընդ որում՝ ավելի խիստ է եղել, քան դա պահանջել էր մեղադրական կողմը:

Թատրոնի ղեկավարությունը դատական հայց է ներկայացրել դերասանուհու դեմ, երբ պարզել է, որ նա կեղծ բժշկական տեղեկանք է բերել, ինչը նրան ազատել է 2010 թ. դեկտեմբերի 10-ին բեմ դուրս գալուց: Այդ աշխատանքի դիմաց նրա հոնորարը կազմել է 25 հազար եվրո: Սակայն հետագայում պարզվել է, որ նույն երեկոյան Մուտին, ամերիկացի դերասան Քևին Քոսթների հետ, եղել է Սանկտ-Պետերբուրգում բարեգործական ընթրիքի: Որպես ապացույց՝ ներկայացվել են այդ երեկոյի տեսագրությունները:

Նախկինում Մուտին էլի է հետապնդվել իտալական իրավապահների կողմից. մասնավորապես՝ նրան կասկածել են հարկերից խուսափելու մեջ: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Խոհարարական գիրք՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների կանանց համար’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. ԻՊ-ն ֆինանսավորվում է bitcoin վիրտուալ արժույթով’