ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ուկրաինացի իր պաշտոնակից Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնը մերժում է Ռուսաստանի նախազգուշացումները Կիևի վերաբերյալ։
Այդ մասին ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի գրավոր հայտարարության մեջ։
Ըստ այդմ՝ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Ռեզնիկովի հետ, «որպեսզի հաստատի ԱՄՆ-ի անվարան աջակցությունը Ռուսաստանի ռազմական գործողությանը դիմակայելու՝ Ուկրաինայի կարողությանը»։
Օսթինը նաև «վճռականորեն դատապարտել է քաղաքացիական ենթակառույցներին Ռուսաստանի հասցրած հարվածները և կրկին շեշտել է, որ ԱՄՆ-ը չի ընդունում Ռուսաստանի արած հրապարակային պնդումները և էսկալացիան խորացնելու նպատակով դրանք որպես առիթ օգտագործելու ցանկացած փորձ»։
Անցյալ շաբաթ Օսթինը երկու անգամ հեռախոսով զրուցել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը հիմնավոր չի համարում ռուսաստանյան կողմի զգուշացումները՝ Կիևից «կեղտոտ ռումբ» կիրառելու վերաբերյալ։
Փոխանցում է tass.ru-ն։