‘Օսիպյանը կմնա համակարգում՝ չնայած որ փուռն են տվել’

1484

«Քրեական գործ հարուցվել է փաստի առթիվ, ոչ թե նրա դեմ, եւ սա չի նշանակում, որ նա մեղադրյալ է»,-News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ պատասխանելով, հարցին, թե Օսիպյանի նկատմամբ հարուցված քրեական գործից հետո նա պաշտոնա՞նկ է արվելու, թե՞ ժամանակավորապես կասեցվելու է նրա ծառայությունը:

Ըստ Կարապետյանի՝ Օսիպյանը մեղադրյալ չէ, եւ նրան պաշտոնանկ անելու կամ ծառայությունը կասեցնելու հիմք չկա: Մինչդեռ ՀՔԾ-ն հայտարարում է, որ նրա նկատմամբ է հարուցվել քրեական գործ: «Իհարկե, Օսիպյանը շարունակում է աշխատել, ծառայում է ՀՀ ոստիկանությանը, ցանկացած ոստիկանի մինչ մեղադրանք առաջադրելը, պետք է աշխատի, եթե նրա դեմ մեղադրանք առաջադրվի, դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից, բնականաբար, ըստ օրենքի, կհեռացվի համակարգից, հստակ մեխանիզմ է: Փաստի առթիվ քրեական գործ հարուցելը չի նշանակում, որ նա մեղադրյալ է»,-ասել է Աշոտ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը հայտնել էր, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել: Նրա փոխանցմամբ՝ քրեական գործ է հարուցվել մամուլի հրապարակումների հիման վրա: Թե որ հոդվածն է, վերջինս հրաժարվել է պատասխանել:

 

Նախորդ հոդվածը‘Սկոլարի. 1/8 եզրափակչից դուրս մնալը դեռ աշխարհի վերջը չէ’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում հետաձգել են Մերիլին Մենսոնի համերգը’