‘
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ դանակահարության միջադեպի գործով երկրորդ վկան` Գոհար Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, թե իր ներկայությամբ է Օսիպյանը Սմբուլ Հովհաննիսյանին առաջարկել հանցավոր գործարքի գնալ և վերջինիս որդու ուսերին բարդել մեղքը:
«Տիկին Սուսաննա, ասեց, եթե Սաքոն լինի, ես կօգնեմ իրեն, բայց եթե Սեթոն լինի, ես չեմ կարա օգնել նրան: Սեթոն իմ ազգանունի տերն ա: Սուսաննան էլ ասեց` ինձ չի հետաքրքրում, իմ էրեխուն չխառնեք ձեր գործերին», — փոխանցել է Կարապետյանը՝ հավելելով, որ ներկա է եղել միջադեպին եւ Օսիպյանի եղբորորդու ձեռքում դանակ չի նկատել, բայց նկատել է վերջինիս ոչ համարժեք պահվածքը:
Կարապետյանը համոզված է, որ Վալերի Օսիպյանը գիտի, թե որտեղ է գտնվում հետախուզման մեջ գտնվող Սեդրակը:
Ի պատասխան՝ Վալերի Օսիպյանը «Ազատության» հետ զրույցում հերյուրանք է որակել այդ մեղադրանքը:
‘