Անցած շաբաթ օրը Օսլոյում տեղի է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը և ավանդական ճաշկերույթ՝ ի պատիվ դափնեկիրների։
2022 թ․ մրցանակը ստացել են ուկրաինական «Քաղաքացիական ազատությունների կենտրոնը», ռուսաստանյան «Մեմորիալ» իրավապաշտպան ընկերությունը (որը լուծարվեց 2022 թ․ Ռուսաստանի գլխավոր դատախազության դիմումի համաձայն) և բելառուսական «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի նախագահ Ալես Բելյացկին, որը գտնվում է քննչական մեկուսարանում և միջազգային ատյաններում ճանաչվել է քաղբանտարկյալ։ Նրա փոխարեն Օսլո էր ժամանել կինը՝ Նատալյա Պինչուկը։
Դափնեկիրների անունները, որոնք Բելառուսում, Ռուսաստանում և Ուկրաինայում «հանդես են եկել որպես մարդու իրավունքների, դեմոկրատիայի և խաղաղ գոյակցության համար պայքարի կարկառուն մարտիկներ», դեկտեմբերի 7-ին հայտարարել է Նորվեգական նոբելյան հանձնաժողովը։
Փոխանցում է BBC-ն։