‘Օսլոյում հանձնել են Խաղաղության Նոբելյան մրցանակը և հարգել Նելսոն Մանդելայի հիշատակը’

585

Երեկ Օսլոյում կայացել է 2013 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը: Մրցանակի դափնեկիրը Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն է: Մրցանակը՝ Նոբելյան մեդալ, դիպլոմ և 1 200 հազար դոլար, Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի նախագահ Թորբյորն Յագլանդն անձամբ հանձնել է ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ահմետ Ուզյումջիին:

Արարողության հյուրերի թվում են եղել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը և նրա տիկինը՝ թագուհի Սոնյան, նորվեգական կառավարության և խորհրդարանի անդամներ: Արարողության ընթացքում ներկաները հարգել են Նելսոն Մանդելայի հիշատակը: «20 տարի առաջ Նելսոն Մանդելան նույնպես, Ֆրեդերիկ դե Կլերկի հետ միասին, Նոբելյան մրցանակի էր արժանացել և կանգնած էր այս ամբիոնում: Նրա հաղթանակն ապարտեիդի նկատմամբ, նրա մեծահոգությունը և ներողամտությունը, վրեժխնդրության բացակայությունը մարդկության ամենամեծ հաղթանակներից են»,- euronews-ի փոխանցմամբ՝ ասել է Յագլանդը: 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Կուտակային վճարները փոխհատուցելու մասին հայտարարությունները բլեֆ են’
Հաջորդ հոդվածը‘Հրաժեշտ Մանդելային’