‘Օսլոյում մեկնարկել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը’

601

Օսլոյի քաղաքապետարանում տեղի է ունեցել 2014 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը: Այդ պատվավոր մրցանակին արժանացել են 17-ամյա պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը և 60-ամյա հնդիկ ակտիվիստ Կայլաշ Սատյարտին՝ երեխաների շահագործման դեմ և նրանց կրթության իրավունքի համար պայքարում առանձնահատուկ և անփոխարինելի դեր ունենալու համար:

Հրավիրյալների մեջ են եղել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը և նրա կինը՝ Սոնյա թագուհին, նորվեգական կառավարության և խորհրդարանի անդամներ, միջազգային հյուրեր, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դափնեկիրների հարազատներն ու ընկերները:

Հոկտեմբերին, երբ հայտնի էին դարձել մրցանակակիրների անունները, Մալալան ասել էր, որ կուզենա հյուրերի շարքում տեսնել նաև Պակիստանի և Հնդկաստանի վարչապետներին: Նրանցից ոչ մեկը, սակայն չի արձագանքել աղջկա հրավերին: Դրա փոխարեն՝ արձագանքել են Պակիստանի նախկին վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանին և հնդիկ դերասանուհի Ֆրեյդա Պինտոն, ինչպես նաև՝ Մալալայի դպրոցական ընկերուհիները, որոնք նրա հետ էին եղել նրա նկատմամբ մահափորձի օրը և նույնպես տուժել էին կրակոցներից: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սիգարոն. Քաղաքապետարանի աշխատակիցներըը փորձել են անօրինական կերպով ապամոնտաժել ընկերության գովազդային վահանակը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 461.00 դրամ/դոլար’