‘Օսլոն, Պեկինը և Ալմաթին կմրցեն 2022 թվականին ձմեռային օլիմպիադան անցկացնելու իրավունքի համար ‘

770

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)` Օսլոն (Նորվեգիա), Ալմաթին (Ղազախստան) և Պեկինը (Չինաստան) պաշտոնապես հայտարարեց 2022 թվականի օլիմպիական խաղերի անցկացման թեկնածուներ: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Այս որոշումը հրապարակվել է ՄՕԿ-ի գործկոմի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Լոզանում: Ավելի վաղ Ստոկհոլմը (Շվեդիա), Կրակովը (Լեհաստան) և Լվովը (Ուկրաինա) հրաժարվել են 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման պայքարից:

Տեսչական այցերը թեկնածու քաղաքներ կսկսվեն մյուս տարվա սկզբին:  ՄՕԿ-ի գնահատման հանձնաժողովի ղեկավարը Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովն է: 2022 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը պարզ կլինի 2015 թվականի ամռանը Մալայզիայում:

2014 թվականի Օլիմպիական խաղերը տեղի ունեցան Սոչիում: Իսկ 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք կլինի Հարավային Կորեայի քաղաք Պհենչհանը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նիգերիայում առնվազն 60 կին փախել է իսլամիստների գերությունից ‘
Հաջորդ հոդվածը‘Գյուղացիները փակել էին Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը ‘