‘Օսկանյանը հանդիպել է դեսպանորդներին’

813

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական Միության անդամ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի, Բուլղարիայի և Ռումինիայի դեսպանորդների հետ՝ նրանց խնդրանքով: Հայտնում է Օսկանյանի գրասենյակը: Ըստ այդմ, հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի նախաշեմին Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը և Եվրոպական Միության հետ հետագա հնարավոր համագործակցությունը:
Եվրոպացի դիվանագետները հետաքրքրվել են տարածաշրջանային զարգացումներով և սիրիական ճգնաժամին առնչվող հարցերով: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի և Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին:
 

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը ապօրինի է’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ը, Opel-ն ու Audi-A-6-ը. կա վիրավոր ‘