‘Օսկանյանի հարցը ԵԽԽՎ-ում’

1457

Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ Լիբերալ դեմոկրատաների քաղաքական խմբի նիստը բացվել է խմբի անդամներ, ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Հովհաննիսյանի և Նաիրա Զոհրաբյանի հայտարարությամբ: iLur.am-ի տեղեկություններով, վերջիններս հանգամանալից ներկայացրել են Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրավիճակը, որից հետո խմբի բոլոր անդամներին բաժանվել է անգլերեն լեզվով պատրաստված տեղեկանքը:

Տեղեկանքում, բացի դատախազի միջնորդության մասին տեղեկատվությունից, առկա են նաև հստակ գնահատականներ: Մասնավորապես, նշվում է, որ քաղաքական ուժերի մեծ մասի, ինչպես նաև բազմաթիվ հեղինակավոր իրավաբանների կարծիքով, այս քրեական գործը հիմնազուրկ է և հետապնդում է այլ նպատակներ: ԵԽԽՎ պատգամավորներին բաժանված տեղեկանքում նշված է, որ Օսկանյանին ներկայացված մեղադրանքները քաղաքական ճնշման նպատակ ունեն` Օսկանյանի և ԲՀԿ-ի նկատմամբ: Խմբի նախագահ Մարի Բրասյորը հայտարարել է, որ դա անչափ կարևոր խնդիր է, և կոչ է արել խմբի բոլոր անդամներին՝ հայկական պատվիրակության ներկայացուցիչների տրամադրած տեղեկանքները քննարկել իրենց ազգային պատվիրակություններում։ ԲՀԿ ներկայացուցիչներ Վահե Հովհաննիսյանն ու Նաիրա Զոհրաբյանը պատրաստված փաթեթը ներկայացնելու են նաև ԵԽԽՎ այլ քաղաքական խմբերի և ազգային պատվիրակություններին։ 

Նախորդ հոդվածը‘«Կենտրոն»-ը հրաժարվել է ցուցադրել Հայրիկյանի մասին ֆիլմը ‘
Հաջորդ հոդվածը‘Միյատովիչ. Ռոնալդուն Մեսիից ավելի ուժեղ է’