‘Օսկանյանի փաստաբան. Հանթսմանները կխոսեն, ու դա տհաճ հետևանքեր կունենա որոշ մարդկանց համար’

767

Վարդան Օսկանյանի գործով մեղադրանքի որոշման մեջ նշվում է, որ Օսկանյանը ծախսել է 186.000 դոլար իրեն տրամադրված գումարից իր անձնական նպատակների համար, սակայն դա այդպես չէ: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր, հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամաանակ հաայտարաարեեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Ինչ վերաբերում է այդ գումարին, Օսկանյանը ունի մի քանի հաշիվներ, որոնց վրա առկա են եղել գումարներ, և այդ հաշիվներից որոշակի գումար նա փոխանցել է քարտային հաշիվներին, բայց ոչ թե իր անձնական նպատակների, այլ «Սիվիլիթասի» համար գույք ձեռք բերելու համար», — ասաց Աթանեսյանը:

Փաստաբանը պնդում է, որ չի պահպանվել բանկային գաղտնիքը, այլապես Գլխավոր դատախազությանը և ԱԱԾ-ին որտեղի՞ց ինֆորմացիա կատարված ծախսերի մասին: Անդրադառնալով քրեական գործում առկա դատահաշվապահական փորձաքննության եզրակացությանը, Տիգրան Աթանեսյանը ևս մեկ խախտում մատնանշեց:

«Քննիչները հաշվապահներին, փորձագետներին իրավաբանական բնույթի հարցեր են տվել, որն օրենքով արգելված է», — ասաց Աթանեսյանը՝ հավելելով, որ քննիչները հարցրել են, թե ո՞ւմ է վնաս պատճառվել այդ փոխանցումները կատարելիս:

Անդրադառնալով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի այն հայտարարությանը, թե «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից ոմանք տեղյակ չեն եղել այդ փողերի մասին, Աթանեսյանը նշեց, որ, այո, նման անդամներ կան, սակայն դա չի նշանակում, որ Օսկանյանը խաբել է, պարզապես այդ անդամները հետագայում են իմացել գումարների մասին:

Աթանեսյանը ևս մեկ անգամ նշեց, որ սա քաղաքական հետապնդում է և գործն իրավական հարթությունում չի գտնվում, այլապես ենթակա էր կարճման: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Հանթսմանների ընտանիքը լռում, պատասխանեց, թե՝ «կխոսեն ու դա տհաճ հետևանքեր կունենա որոշ մարդկանց համար»:

Հիշեցնենք, որ նախկին արտգործնախարար, այժմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին վերջերս մեղադրանք է ներկայացվել:

Նախորդ հոդվածը‘Հայաստանից ժամանած հումանիտար բեռը կբաժանվի ոչ միայն հայերին’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլային կառաջարկվի գլխավորել Չիլիի հավաքականը’