‘Օսկանյան. Աստված տա` միասնական թեկնածուով կարողանանք գնալ նախագահական ընտրությունների ‘

752

«Բացարձակապես անընդունելի է մեզ համար, որ քաղաքական մեծամասնությունը փաստորեն, օգտագործելով իր մեծամասնության լծակները` հնարավորություն չի ընձեռնում, որպեսզի Խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերը կարողանան ժողովրդին հուզող ամենակարեւոր հարցերը բարձրացնեն ԱԺ-ում, քննարկեն, նախագահական ընտրությունների նախաշեմին Ընտրական օրենսգրքի անհրաժեշտ փոփոխությունները կատարեն»,- այսօր ԱԺ-ի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ հայատարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:  

Նա հայտարարել է, որ դա մի կողմից օրենքի եւ Սահմանադրության խախտում է, մյուս կողմից վկայությունն է այն բանի, որ իշխող կուսակցությունն այսօր լուրջ մտահոգություն ունի, եւ վախեցած է, որ նախագահական ընտրություններով ժողովրդի կամքը կպարտադրվի նրանց, եւ Հայաստնում  կկարողան հաստատել ժողովրդի կամքով թելադրված իշխանություն:

«Մենք շարունակելու ենք մեր համագործակցութունը: Գիտեք, որ արդեն քաղաքական ուժերի միջեւ տեղի են ունենում խորհրդակցություններ: Առաջին փուլը արդեն ավարտվել է եւ կարող եմ ասել, որ ոչ իշխանական քաղաքական ուժերի մոտ ձեւավորվել է ընդհանուր մոտեցումներ մեր հետագա անելիքների շուրջ: Եւ ես ուզում եմ հույս հայտնել, որ քաղաքական դաշտում` մինչեւ նախագահի թեկնածուների առաջադրումը, մենք կկարողանանք ընդհանուր քաղաքական օրակարգ ձեւավորել եւ այդ քաղաքական օրակարգով ներկայանալ հասարակությանը, եւ այդ օրակարգում կլինեն մեր ժողովրդի կամքը արտահայտող մոտեցումներ, որը ժողովրդին կհամոզի, որ այս ուժերի շուրջ պետք է  համախմբվել` վստահ լինելով, որ նախագահական ընտրություններից հետո մենք միասնական ջանքերով կկարողանանք այնպիսի փոփոխություններ անել մեր երկրում, որ միանշանակորեն, եւ ամենակարճ ժամկետներում ժողովուրդը իր մաշկի վրա կզգա այդ դրական փոփոխությունները»,- հայտարարեց Օսկանյանը` հավելելով, որ մենք իսկապես ջրբաժանի առաջ ենք կանգնած:

Վարդան Օսկանյանը նաեւ հույս հայտնեց, որ քաղաքական ուժերը կհամախմբվեն, եւ միասնական օրակարգով, եւ, «ինչու չէ, նաեւ Աստված տա` միասնական թեկնածուով կկարողանանք գնալ նախագահական ընտրությունների»:  

Նախորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Գյումրիի քաղաքապետարանը վերջին երեք տարում շուրջ $90 հազար հեռախոսավճար է մուծել’
Հաջորդ հոդվածը‘Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ թուրք ժողովուրդը երբեք մենակ չի թողնի պաղեստինցիներին և սկսել է արտասվել (լուսանկարներ)’