‘
«Չելսիի» նախկին կիսապաշտպան Օսկարը խոստովանել է, որ Անգլիայի պրեմիեր լիգայից հեռացել է ու տեղափոխվել Չինաստան միայն մի նպատակով. փող վաստակել։ Անցած ձմռանը 26-ամյա բրազիլացին անսպասելի հեռացավ «Չելսիից» և տեղափոխվեց Չինաստան։ Մոտ մեկ տարի անց Օսկարը խոստովանել է, որ փոխել է միջավայրը միայն փող վաստակելու համար։
«Չինաստան եկող բոլոր օտարերկրացիները շատ բարձր խաղամակարդակ ունեն։ Պարզապես անհնար է հրաժարվել տեղական ակումբների առաջարկություններից։ Ամեն դեպքում 2-3 տարի հետո հուսով եմ կվերադառնամ Եվրոպա, ինչպես դա արեց Պաուլինյոն։ Առաջվա պես ուզում եմ բարձր մակարդակով հանդես գալ»,- Օսկարին է մեջբերում The Guardian-ը։
‘