‘
Աուշվից-Բիրկենաու հուշահամալիրի ցուցանմուշների մի մասն առաջին անգամ կցուցադրվի արտասահմանում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ երեք համակենտրոնացման ճամբար է գործել:
Օսվենցիմի ցուցանմուշները կցուցադրվեն Եվրոպայի և Միացյալ Նահանգների 14 քաղաքներում: Ցուցադրության մեջ թանգարանի հավաքածուի ավելի քան 600 իր է ընդգրկվել: Դրանց թվում է բեռնատար վագոնը, որը պատերազմի տարիներին նացիստներն օգտագործել են կալանավորներին համակենտրոնացման ու մահվան ճամբարներ տեղափոխելիս:
Օսվենցիմի գոյության ընթացքում՝ 1940-ից 1945 թթ., այնտեղ սպանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ, հիմնականում՝ հրեաներ, բայց նաև լեհեր, գնչուներ, խորհրդային ռազմագերիներ:
Կցուցադրվեն ոչ միայն Օսվենցիմի կալանավորների և զոհերի անձնական իրեր, այլև ճամբարի ղեկավարությանը, CC-ի սպաներին պատկանող առարկաներ:
Առաջին քաղաքը, ուր կուղևորվի «Not long ago. Not far away» («Ոչ շատ վաղուց: Ոչ շատ հեռու») վերնագրված ցուցահանդեսը, կլինի Մադրիդը:
Փոխանցում է BBC-ն:
‘