Օտարերկրյա առաջնորդները 2019 թ․ Թրամփին և Փոմփեոյին նվիրել են կտավներ, գորգեր և վիսկի

3038

2019 թ․ արտասահմանյան առաջնորդները այցերի և բանակցությունների ընթացքում այն ժամանակ ԱՄՆ նախագահի պաշտոնն զբաղեցնող Դոնալդ Թրամփին և պետքարտուղար Մայք Փոմփեոյին կտավներ, արձաններ, գորգեր ու վիսկի են նվիրել։

Այդ մասին ասվում է պետքարտուղարության արարողակարգի վարչության նյութում, որը հրապարակվել է չորքեքշաբթի։

Ընծաներից շատերի գինը զգալիորեն գերազնացում է իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների համար սահմանված թույլատրելի արժեքը։

Թրամփն ամենաթանկարժեք նվերն ստացել է այն ժամանակ Բուլղարիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Բոյկո Բորիսովից՝ Օսմանյան կայսրության ժամանակների հրացան՝ 8,5 հազար դոլար արժողությամբ։

Բահրեյնը նվիրել է արաբական նժույգի բրոնզե արձան՝ 7,2 հազար դոլար արժեքով, Քաթարը՝ եղջերուի ադամանդակուռ արձանիկ՝ 6,3 հազար դոլլար, Վիետնամը և Եգիպտոսը նվիրել են Թրամփի դիմանկարները՝ շքեղ շրջանակներով, համապատասխանաբար՝ 5 250 և 4450 դոլարանոց։ Նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը Ճապոնիայի նախկին վարչապետի տիկնոջից ստացել է մարգարտյա ականջօղեր՝ 2,6 հազար դոլար արժեքով։

Վարչակազմում իր նշանակությամբ երկրորդ պաշտոնն զբաղեցնող Մայք Փոմփեոն նվեր է ստացել, մասնավորապես, գորգ Ուզբեկստանից, որ գնահատվել է 9,7 հազար դոլար։ Փոմփեոյին նվիրել են նաև  5,8 հազար դոլարանոց ճապոնական վիսկի, սակայն արարողակարգի վարչությանը այդ խմիչքի տեղը հայտնի չէ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուկաշենկոն կարգադրել է փակել «սահմանի յուրաքանչյուր մետրը»
Հաջորդ հոդվածըReuters․ Վենեսուելայի կառավարությունը և ընդդիմությունը կարող են սկսել բանակցությունները Մեքսիկայում