‘Օտարերկրյա ներդրումները կրճատվել են, օֆշորայինները՝ ավելացել. Մամուլ’

953

Հայաստանի տնտեսությունը գնալով վատթարանում է. շարունակվում է օտարերկրյա ներդրումների ծավալների նվազումը։ 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում իրականացվել 1155.1 մլն դոլարի ներդրում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 62.1 տոկոսով։ Հատկանշական է, որ ներդրումները նվազեցրել է նաև ռազմավարական գործընկեր ՌԴ-ն՝ 20.7 տոկոսով։ Սարսափելի անկում է Ֆրանսիայի մասով։ Այս երկրի ներդրումները պակասել են 81.6 տոկոսով ԱՄՆ-ինը՝ 37.2 տոկոսով, և այսպես շարունակ։ Միակ երկիրը, որն էապես ավելացրել է ուղղակի ներդրումների ծավալները, եղել է օֆշորային գոտի համարվող Վիրջինյան կղզիները՝ 17.4 տոկոս։ Ներդրումները եղել են շենքերի շինարարության և կեցության կազմակերպման ոլորտում։ Այս մասին գրում է «Ժողովուրդը» և հավելում.

«Հայաստանյան իրականությունից քիչ թե շատ տեղյակ մարդիկ գիտեն, որ օֆշորային երկրներում իրականում գրանցված են բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող ընկերությունները, որոնք լվանալու նպատակով փողերը տանում են օֆշորային գոտի, հետո այնտեղից թվացյալ ներդրումներ անում»,–գրում է թերթը։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Վովա Գասպարյանի փեսան փորձում է լռեցնել սնանկացած ձեռներեցի բողոքը’