‘Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ oտար’

1064

Դեռ մի քանի оր առաջ Լուիս Սուարեսը խորհրդանշում էր «Լիվերպուլի» վերածնունդի դարաշրջանը: Կարմիրների ֆանատները պատրաստ էին ուրուգվայցի խաղացողին ձեռքերի վրա տանելու, երգելու իրենց երգերը «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտի տրիբունաներում: Բայց մի քանի oր հետո  աշխարհն ասես շուռ եկավ: Անգլիայի դարպասը երկու գոլ ուղարկելով, 27-ամյա հարձակվողը «Երեք առյուծներին» կանգնեցրեց անդունդի եզրին, որի առաջ Ռոյ Հոջսոնի սաները համրացան՝ սպասելով խմբային մյուս խաղերի արդյունքին: Դժվար է ասել, թե այդ оրերին ինչ ապրումներ ունեցան  «Լիվերպուլի» երկրպագուները՝ տեսնելով, թե ինչպես է իրենց սիրած ֆուտբոլիստ ոչնչացնում ազգային հավաքականը: Կարող եք չկասկածել, որ երբ Աշխարհի առաջնությունն ավարտվի, իսկ Լուիս Սուարեսը վերադառնա Լիվերպուլ և նորից հանդես գա բրիտանական հասարակության առաջ, նրան անպայման կհիշեցնեն Անգլիայի հետ հանդիպումը: Ֆուտբոլային պատմությունը այդպիսի ոչ քիչ դեպքեր գիտի, երբ ֆուտբոլիստին խոշոր մրցաշարերից հետո գնահատել են ոչ իրենց արժանիքներին համապատասխան:

 

 Դիեգո Մարադոնա

  1990 թվականին «Նապոլի»-ի լեգենդի ժամանումը  իտալական Մունդիալ տեղի երկրպագուների սիրտը բառացիորեն  երկու մասի բաժանեց: Ճակատագրի հեգնանքով, Իտալիան և Արգենտինան ոչ միան եզրափակչի ուղեգրի համար էին պայքարում, այլև այդ  խաղը տեղի էր ունենում Նեապոլում: Իրեն, Դիեգոյին ողջ մրցաշարի ընթացքում   սուլում էին, իսկ եզրափակիչ խաղին դա հատուկ ուժով էին անում: 11-մետրանոց վճռորոշ հարվածը իրականացրեց  հենց Դիեգոն, և մեծ հաշվով իտալացիներին ընտրության հնարավորություն չտվեց: ԳՖՀ-ի հետ որոշիչ խաղում, ի դեպ, Մարադոնան ձախողեց: Պատճառը, իհարկե, Գվիդո Բուխվալդի հիանալի խաղն էր, ինչպես նաև հանդիսատեսի վատ վերաբերմունքը, մամուլն ու ՖԻՖԱ-ի չինովնիկները, որոնց Մարադոնան մեղադրեց բոլոր մահացու մեղքերում: 

Քրիստյանո Ռոնալդու

2006 թվականի աշխարհի առաջնությանը մանկունիացիներ Ռունին և Ռոնալդոն դարձան մրացաշարի  աղմակահարույց կոնֆլիկտներից մեկի մասնակիցներ: Դեպքը տեղի ունեցավ  ¼ -րդ եզրափակիչ փուլի ընթացքում, երբ միմյանց դեմ դուրս եկան Անգլիան և Պորտուգալիան: Դրվագներից մեկում Ռունին Կարվալյոյին հրեց, որից հետո Ռոնալդուն սկսեց համոզել մրցավարին, որպեսզի ֆուտբոլիստին հեռացնի խաղադաշտից; Երբ վերջապես հասավ իր նպատակին, քմիծիծաղով Ռունիին ցույց տվեց պահեստայինների նստարանը: Այդ ժամանակ Ռունին կատաղությունից չգիտեր ինչ անել և նույնիսկ խոստացավ տղամարդավարի խոսել Ռոնալդու հետ, հենց որ վերադառնան Մանչեսթր:
— Աշխարհի այդ առաջնությունից հետո ինձ անխնա քննադատում էին, յուրաքանչյուր մարզադաշտում սուլում, երբ ես դաշտ էին դուրս գալիս,- հետևանքների մասին հիշում է Ռոնալուն: — Դա բոլորվին էլ հաճելի չէր, բայց իր оգուտն ունեցավ: Ես դարձա ավելի իմաստուն և հոգեբանորեն կայուն: Իսկ ինչ վերաբերոմ է Ռունիին, նա իմ լավ ընկերն է և նրա հետ խաղալը մեծ պատիվ ու բավականությունէ :

— Հիմա մեր միջև ամեն ինչ կարգին է, մի քանի ամիս անց ասաց նաև Ռունին:- Չեմ կարող խաբել, խաղի ժամանակ ինձ Ռոնալդոյի պահվածքը շատ  զայրացրեց: Բայց հետո ես հագստացա և հասկացա. այդ оրը մենք հակառակորդներ էինք:

 

Ան Չժուն Խվան

 А  սերիայում հարավկորեացի ֆուտբոլիստի ունեցած ոչ այնքան երկար կարիերան ընդհատվեց հենց այն оրը, երբ Ան Չժուն Խվանը  Իտալիայի հավաքականի դարպասը գոլ խփեց 2002թ. Աշխարհի առաջնությունում և դրանով «Սկուադրա աձուրային» զրկեց փլեյ-оֆֆ փուլ դուրս գալու իրավունքից:

—Ես չեմ պատրաստվում վճարել այն մարդուն, որ կործանեց իտալական ֆուտբոլը,-ասաց «Պերուջի» ակումբի նախագահ Լուչանո Գաուչին և միակողմանիորեն  ընդհատեց  ֆուտբոլիստ հետ կնքած պայմանագիրը:

Քիչ ավելի ուշ կրքերը հանդարտվեցին, սակայն ֆուտբոլիստը  չներեց այս քայլը. «Փոխարենը ինձ շնորհավորելու այդպիսի մրցաշարում գոլ խփելու համար,  սկսեցին ինչ-որ բաներում մեղադրել: Դրանից հետո ես անգամ չեմ էլ ուզում մտածել  «Պերուջա» վերադառնալու մասին»,  — հետ վերադառնալու խնդրանքների ի պատասխան ասաց Ան Չժուն Խվանը:


Յորդան Լեչկով

1992 թվականին Յորդան Լեչկովը պայմանագիր կնքեց «Համբուրգի» հետ և Բունդեսլիգայում դարձավ Բուլղարիայի միակ ներկայացուցիչը: Երկու տարի անց այս ֆուտբոլիստը գլխով խփեց Մունդիալի պատմության մեջ ամենագեղեցիկ գոլերից մեկը և Գերմանիայի հավաքականին տուն ուղարկեց: Ինքը՝ բուլղարացին, իր թիմի հետ հասավ մինչև կիսաեզրափակիչ և դարձավ մրցաշարի գլխավոր բացահայտումներից մեկը: Գերմանացի երկրպագուները, իհարկե, այս հաջողությունը չգնահատեցին և առաջին իսկ խաղում նրա վրա շպրտեցին գարեջրի ալումինի  դատարկ շիշը, որն ուղիղ դիպավ նրա ճաղատ գլխին:

 

 

Դավիդ  Տրեզեգե

Դավիդ Տրեզեգեի՝ Եվրո –2000-ի ժամանակ Իտալիայի դարպասը  խփած   «ոսկ» գոլը, որով ազդարարվեց Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը, դեռ երկար «Սկուդարա աձուրայի» երկրպագուները տեսնում էին իրենց սարսափ երազներում;   Տրեզեգեով, այդ ժամանակ  հետաքրքրվում էին շատ  ակումբներ, բայց նա, ի վերջո,  պայմանագիր էր կնքել «Յուվենտուս»-ի հետ: Այդպիսով նա հայտնվեց այն երկրում, որին ինքն  անձամբ տապալեց Եվրոպայի առաջնության ժամանակ:.
Ֆրանսիացուն Թուրինում սրերով չդիմավորեցին: Միայն «ծեր սինյորա»-ի աստղը՝ Ալեսանդրո Դել Պիերոն կատակով ասաց, որ ֆրանսիացին թող հայտնվի այստեղ և տես թե ինչ ենք անելու: Դավիդը հիանալի կարիերա ունեցա Ապինիներում:
Իտալացիների և Տրեզեգեի փախհարաբերոթյունները իրենց ոչ պաշտոնական շարունակությունն ունեցան նաև   2006 թվականին, երբ  «Սկուդրա աձուրան» և «երեքգույնանաիները», հասան Մունդիալի եզրափակիչ և խաղի արդյունքը որոշվեց 11-մետրանոց հարվածներով: Իսկ, թե ով չիրացրեց վճռորոշ հարվածը, կարծում ենք արդեն պարզ է:


 
  

Նախորդ հոդվածը‘Բոսնիա և Հերցեգովինան դուրս մնաց հետագա պայքարից (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Բելգիա-Ռուսաստան. Կհաղթի՞ «Ռուսական արջը»’