Օրբանը ԵՄ-ին հարցրել է՝ Ուկրաինային ընդունելու է ՌԴ-ի նոր շրջաններո՞վ

302

Եվրամիությունը չպետք է անդամակցելու վերաբերյալ բանակցություններ սկսի Ուկրաինայի հետ, քանի որ նրա տարածքում շարունակվում է զինված հակամարտությունը, և այնտեղ ռուսաստանցի զինծառայողներ կան։

Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ հինգշաբթի երեկոյան ելույթ ունենալով HIRTV հեռուստաալիքի եթերում։

«Մենք խոսում ենք մի երկրի մասին, որի տարածքում ռուսաստանցի զինվորներ են գտնվում։ Մենք նրանց նո՞ւյնպես ընդունելու ենք ԵՄ»,- ասել է կառավարության ղեկավարը՝ իր հռետորական հարցն ուղղելով Բրյուսելին։

Նա հիշեցրել է, որ հիմա ստույգ հնարավոր չէ որոշել ո՛չ Ուկրաինայի տարածքի չափերը, ո՛չ նրա բնակչության թիվը, հետևաբար՝ Եվրամիությանը նրա միացման հետևանքներն անկանխատեսելի են։

Նախորդ հոդվածըՀոկտեմբերի 7-ից՝ Գազայի հատվածում զոհվածների թիվն անցել է 20 հազարից
Հաջորդ հոդվածըՌԴ դեսպան․ Մոսկվայի ակտիվների փոխանցումը Կիևին կհեղինակազրկի Լոնդոնին