Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել վերանայել հակառուսաստանյան պատժամիջոցները և պաշտպանել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի խոսքն այն մասին, թե Ուկրաինայում հակամարտության գինը տարբեր է ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար, թեպետ նրանք նույն սկզբունքներին են հետևում։
«Նախագահ Մակրոնը ճիշտ է․ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի գինը միանման չէ Ատլանտիկայի երկու կողմերում։ Եթե մենք ուզում ենք, որ եվրոպական արդյունաբերությունը կենդանի մնա, ապա պետք է շտապ լուծենք եվրոպական էներգետիկ ճգնաժամը։ Ժամանակն է վերանայել պատժամիջոցները»,- երկուշաբթի Twitter-ի իր էջում գրել է Օրաբանը։
Բրյուսելի և Վաշինգտոնի համար Ուկրաինայում պատերազմի գնի տարբերության մասին Մակրոնը հայտարարել է դեկտեմբերի 4-ին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ ԵՄ երկրներում սպառողները բարձր գին են վճարում ԱՄՆ-ից մատակարարվող էներգակիրների համար, դա բացասաբար է անդրադառնում հարաբերություններին և ազդում է եվրոպական երկրների մրցունակության վրա։
Փոխանցում է tass.ru-ն։