‘Օրբելի փողոցոմ տեսախցիկը ֆիքսել է 11-րդ դասարանցի աղջկա վրաերթի պահը. Տեսանյութ’

1616

Երեկ՝ մարտի 5-ին, ժամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 55-ամյա Վարուժան Ավետիսյանը, վարելով «Օպել» մակնիշի 33 PՍ 885 համարանիշի ավտոմեքենան, Օրբելի փողոցի 47 շեքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ 16-ամյա Անահիտ Սահակյանին:

Վրաերթի ենթարկվածին օգնություն են ցուցաբերել քաղաքացիներ ու Օրբերլի 14 հասցեում գործող «Սեկոնեդ» անվտանգության համակարգերի խանութ սրահի աշխատակիցները և նրանց օգնությամբ էլ վրաեթրի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Shamshyan.com-ը հայտնում է, որ «Սեկոնեդ» անվտանգության համակարգերի անվտանգության տեսախցիկը ֆիքսել է վրաերթի պահը, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է հետիոտնը, ով ի դեպ սովորում է Երևանի թիվ 83 դպրոցի 11-րդ դասարանում, հետիոտնի համար չթույլատրելի վայրով փորձում է անցնել և իր անուշադրության հետևանքով վրաերթի է ենթարկվում:

«Արմենիա» բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

Նախորդ հոդվածը‘Վարդան Սեդրակյանի կալանքն ապօրինի է’
Հաջորդ հոդվածը‘Ռիո Ֆերդինանդը կարող է որակազրկվել մրցավարին ծափահարելու համար’