‘
Օրենսդրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում պետք է ավելի ճկուն և մասնակցային լինի, նշվում է Երևանում 2014թ. հոկտեմբերի 30-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված գնահատման զեկույցում, հայտնում է Արմինֆոն:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված շնորհանդեսին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, պետական հաստատություններից, միջազգային և հասարակական կազմակերպություններից: ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական խնդրանքով պատրաստված «Հայաստանի Հանրապետության օրենսդրական գործընթացի համապարփակ գնահատումն» անդրադառնում է մեծ քանակությամբ օրենքներին, որոնք ընդունվում են տարեկան կտրվածքով՝ արդյունքում ստեղծելով ծանրաբեռնվածություն կառավարության և մասնավորապես Ազգային Ժողովի համար: Գնահատման զեկույցն առաջարկում է, որ քաղաքականության վերաբերյալ իրականացվեն ավելի ինտենսիվ քննարկումներ, շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններ, և օրենսդրության ազդեցության գնահատումներ թե՜ նախնական փուլերում և թե՜ ողջ օրենսդրական գործընթացի ընթացքում:
«Որպեսզի օրենքները լինեն արդյունավետ և իրագործելի, անհրաժեշտ է, որ գործընթացը, որով նրանք ստեղծվում են, լինի թափանցիկ և ներառական, և նախորդվի խորը քաղաքական քննարկումներով», — ասել է ԺՀՄԻԳ ժողովրդավարացման բաժնի ղեկավարի տեղակալ Նաթալի Թեգվեգերը. «ԺՀՄԻԳ-ը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ բարեփոխելու օրենսդրական գործընթացը»:
Գնահատման զեկույցը հիմնվում է ԺՀՄԻԳ-ի 2013թ. կատարված Հայաստանի օրենսդրական գործընթացի վերաբերյալ նախնական գնահատման վրա, որն անդրադառնում էր միայն օրենսդիր գործընթացի իրավական դաշտին:
‘