‘Օրենսդրորեն պետք է ամրագրվի, որ, նախարարների և մարզպետների որդիները կարող են կրակել մարդկանց վրա. «ՉԻ»’

916

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին, ով մի քանի օր առաջ ինչ-որ վիճաբանության ժամանակ իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ էր արձակել:

«ՉԻ» — Եթե Արայիկ Քոթանջյանը Տարոն Մարգարյանին նույն խորհուրդներն է տալիս, ինչ հարազատ որդուն, ապա ավագանու անդամներին խորհուրդ կտայինք նիստերին մասնակցել զրահաբաճկոններով: Բայց խնդիրը միայն սա չէ: Միանգամայն ակնհայտ է, որ այս ոլորտում օրենսդրական բաց կա, դրա համար էլ ինչ-որ պաշտոնյայի որդի կարող է մարդ սպանել և ազատ արձակվել, իսկ մեկ այլ պաշտոնյայի որդի՝ օդ կրակել և ձերբակալվել: Կարծում ենք՝ օրենքը պետք է. հստակ լինի, և օրենսդրորեն պետք է ամրագրվի, որ, ասենք, նախարարների և մարզպետների որդիները կարող են կրակել մարդկանց վրա, նրանց տեղակալների ու խորհրդականների որդիները կարող են միայն օդ կրակել, վարչությունների պետերի որդիները նույնպես կարող են օդ կրակել, բայց կամաց և այդպես շարունակ: Այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի, կոռուպցիոն ռիսկերն էլ կնվազեն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ խմբակցության քարտուղարը երեկ աշխատում էր հատուկ ռեժիմով. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Կիսելյովի տաքսին «Համմե՞ր» մակնիշի էր. «Առավոտ»’