‘«Օրենքով գող» Պզոն ԱՄՆ-ում դատապարտվել է 37 ամսվա ազատազրկման’

956

«Պզո» մականունը կրող հայազգի «օրենքով գող» Արմեն Ղազարյանն ուրբաթ օրը Նյու Յորք շրջանի դաշնային դատարանի կողմից բժշկական ապահովագրական կազմակերպությունների հետ խարդախության մեղադրանքով դատապարտվել է  37 ամսվա ազատազրկման, $60.000 տուգանքի և ունեցվածքի բռնագրավման: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը: Անցյալ տարվա հուլիսին Ղազարյանը ընդունել է իր մեղքը:

Արմեն Ղազարյանին ցմահ բանտարկություն էր սպառնում, սակայն նա մեղադրող կողմի հետ համաձայնության է եկել, ինչի շնորհիվ էլ ստացել է բավականին մեղմ պատիժ:

Հիշեցնենք, որ հանցախումբը 2006-2010թթ. բժշկական ապահովագրական ոլորտում խարդախությունների շնորհիվ ԱՄՆ բյուջեից ստացել է 163 մլն դոլար: Գործը բացահայտվել է 2011-ի հոկտեմբերին, երբ այդ քաղաքներում ձերբակալվել է հանցախմբի ավելի քան 50 անդամ՝ հիմնականում Հայաստանից մեկնածներ կամ Հայաստանի քաղաքացիներ:

Նախորդ հոդվածը‘Քարոզչություն դպրոցում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Մենք փորձում ենք լուծել նաեւ այլ, գուցե առավել կարեւոր խնդիրներ’