‘Օրը պատմության մեջ’

629

1782 թ. – մահացել է Աղազար Լազարյանը, հայ հասարակական գործիչ, վաճառական, եղել է Նոր Ջուղայի կառավարիչը, Լազարյանների տոհմի հիմնադիրը (ծն. 1700 թ.):
1819 թ. – ծնվել է Արշակ Տեր-Ղուկասովը, ռուսական բանակի հայազգի զորավար,գեներալ-լեյտենանտ, գեներալ-համհարզ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս (մահ. 1881 թ.):
1861 թ. – Ռուսական կայսրությունում տպագրվեց «Вокруг света» թերթի առաջին համարը:
1896 թ. – մահացել է Պոլ Վեռլենը, ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ (ծն. 1844 թ.):
1957 թ. – Ռոբերտ Ֆիշերը 14 տարեկանում դարձավ ԱՄՆ-ի շախմատի չեմպիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
1965 թ. – ծնվել է Ռիչարդ Կիրակոսյանը, հայ քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ:
1977 թ. – Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների՝ պայթյունի հետևանքով մահացավ
7 մարդ, 37-ը վիրավորվեցին:
2003 թ. – թուրքական Turkish Airlines ընկերության Ստամբուլից Դիարբեքիր թռչող ինքնաթիռը վթարի ենթարկվեց, որի հետևանքով մահացավ 75 մարդ:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մեկնել է արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տնակ’