‘Օրը պատմության մեջ’

1019

1533 թ. – անգլիայի թագավոր Հենրի VIII-ն ու Աննա Բոլեյնը գաղտնի ամուսնացան:
1736 թ. – ծնվել է Ժոզեֆ Լուի Լագրանժը, ֆրանսիացի նշանավոր մաթեմատիկոս և մեխանիկ (մահ. 1813 թ.):
1835 թ. – տեղի ունեցավ Վինչենցո Բելլինիի Պուրիտաններ օպերայի առաջնախաղը:
1858 թ. – առաջին անգամ կատարվեց Ֆելիքս Մենդելսոնի հանրահայտ հարսանեկան քայլերգը:
1922 թ. – Երևանում բացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը:
1947 թ. – մահացել է Ալ Կապոնեն, ամերիկացի աշխարհահռչակ գանգստեր (ծն. 1899 թ.):
1950 թ. – ծնվել է Գուրգեն Խանջյանը, հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ:
1980 թ. – ծնվել է Չավի Էռնանդեսը, իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Բարսելոնա» ակումբի անդամ:
2010 թ. – եթովպական Ethiopian Airlines ընկերության «Boeing 737» մակնիշի ինթքնաթիռը վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով զոհվեց ինքնաթիռի ողջ անձնակազմը` 82 հոգի:
2011 թ. – Եգիպտոսում սկսվեցին բողոքի ցույցեր ընդդեմ նախագահ Հոսնի Մուբարաքի:

Նախորդ հոդվածը‘Փհենյանը հաշտություն է առաջարկում Սեուլին’
Հաջորդ հոդվածը‘Կիև. չնայած Յանուկովիչի խոստումներին՝ զինադադարը խախտված է’