‘
Այսօր մի քանի տասնյակ ուսանողներ դասադուլ են հայտարարել: Նրանք ԵՊՀ-ի դիմաց պահանջում են, որպեսզի իրենց բնորոշմամբ՝ կեղծված ընտրությունների արդյունքում «հաղթած» թեկնածուն այսօր չերդվի ու չհռչակվի նախագահ:
Ոստիկանները պահանջեցին դադարեցնել դասադուլն ու հեռանալ՝ համարելով, որ նրանք խանգարում են դասպրոցեսը, սակայն դասադուլավորները չենթարկվեցին:
Այսօր նրանք կանցնեն երևանյան մի շարք բուհերով՝ կոչ անելով մասնակցել դասադուլին:
‘