Օրինագիծը մերժվել է ԱՄՆ սենատում

146

«Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի դեմ պատժամիջոցների օրինագիծը տապալվել է ամերիկյան սենատում։

Օրինագիծն առաջարկել է հանրապետական սենատոր Թեդ Քրուզը, որը զանազան արարողակարգային մանևրներով ձգձգում է Բայդենի վարչակազմի թեկնածուների հաստատումը տարբեր պաշտոններում։

Դեմոկրատները, որոնք սենատում նվազագույն հնարավոր մեծամասնություն են, համաձայնել են այդ օրինագիծը դնել քվեարկության, եթե Քրուզը հրաժարվի ձգձգելու իր մարտավարությունից։

Սակայն դա չի նշանակում, որ դեմոկրատները կողմ են այդ օրենքին։ Օրենքներ ընդունելու համար սենատում անհրաժեշտ է 60 ձայն՝ 100-ից, մինչդեռ 44 սենատորներ դեմ են քվեարկել, այնպես որ անհրաժեշտ շեմը հաղթահարել չի հաջողվել։

Դեմոկրատները, վարչակազմի աջակցությամբ, սեփական օրինագիծն են առաջարկում, որը զանազան կոշտ սանկցիաներ է նախատեսում, եթե ռուսաստանյան լայնածավալ ներխուժում տեղի ունենա Ուկրաինա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուս․ ԱՄՆ–ում «սուպերպատվաստանյութ» են մշակում
Հաջորդ հոդվածըՄոսկվան հիմքեր չունի նոր բանակցությունների