‘«Օրինաչափություններ» Պուտինի լատինաամերիկյան շրջագայությունում’

1013

Անցյալ հինգշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկսեց իր մեկշաբաթյա շրջայցը Լատինական Ամերիկայում և արդեն եղել է Կուբայում, Նիկարագուայում, Արգենտինայում և Բրազիլիայում: Ընդ որում՝ Բրազիլիայում նա  նաև ներկա է եղել ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը: Իսկ հուլիսի 15-ին Ռուսաստանի նախագահը մասնակցելու է Ֆորտալեզեում կայանալիք RRICS-ի գագաթնաժողովին: Ի դեպ, Նիկարագուա այցը նախապես ծրագրված չի եղել: Այստեղ նա հանդիպել է իր գործընկերոջ՝ Դանիել Օրտեգայի հետ:

Коммерсант-ի թղթակցի կարծիքով՝ Պուտինի այցելած երկրների ընտրությունը բացատրվում է նրանով, որ դրանք բոլորն անտեսել են ՄԱԿ-ի «Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին» բանաձևը: Новые известия-ն նշում է, որ Հավանա մեկնելուց առաջ Ռուսաստանի առաջնորդը օրինականացրել է Կուբային 32 մլրդ դոլար պարտքի զիջումը, որը կուտակվել էր դեռևս ԽՍՀՄ-ի գոյության ժամանակներից: Իսկ Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայում Պուտինը և Օրտեգան քննարկել են Նիկարագուայի տարածքում ռուսաստանյան ГЛОНАСС համակարգի տարրերի տեղադրման և ռուսաստանյան գյուղատնտեսական սարքավորումներ մատակարարելու հարցերը: Հարկ է նշել, որ ГЛОНАСС համակարգի տեղակայման հարցը քննարկվել է նաև շաբաթ օրը Արգենտինայում, և հնարավոր է, որ քննարկման թեմա  դառնա նաև Բրազիլիայում: Այդպիսով, ամերիկյան GPS-ի մրցակիցը համարվող ռուսաստանյան գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգը շուտով կարող է հայտնվել հարավամերիկյան մայրցամաքում:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին» բանաձևը ընդունվել է 2014 թ. մարտի 27-ին: ՄԱԿ-ի 193 անդամ-երկրներից 100-ը կողմ են քվեարկել, 11-ը՝ դեմ, 58 երկիր ձեռնպահ է մնացել, և 24 երկիր էլ չի քվեարկել:

Փոխանցում է zagolovki.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Առաջին աշխարհամարտի 100-ամյակը՝ Բաստիլի գրավման օրը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’