‘
Ազատության հրապարակում վաղվանից արդեն հնարավոր կլինի դիտել գերմանացի հայտնի 3D նկարիչ Նիկոլայ Արնդտի հեղինակած եռաչափ պատկերները: Կարապի լճի հարեւանությամբ՝ Ազատության հրապարակում, ասֆալտի վրա ստեղծված նկարները դիտողին տեսողական խաբկանքը «ստիպում է» հավատալ, որ գետնի վրա առաջացած ճեղքում լճակ է գոյացել, իսկ լճակում էլ՝ կարապ կա: Այնինչ, ընդամենը մի քանի մետր այնկողմ՝ իրական Կարապի լիճն է, որտեղ իրական կարապներ են՝ առանց ջրի:
‘