‘
Խոյ
Բարենպաստ օր է գործնական շփման համար, Ձեր գաղափարները կգրավեն շատերին, առաջարկները կընդունվեն միանշանակ: Նոր ծանոթությունները հաճելի կլինեն: Եթե ընկերական հարաբերությունների սկիզբ դրվի, ապա այն ներդաշնակ կզարգանա:
Ցուլ
Հիանալի օր է կարևոր գործերով զբաղվելու համար. Բավականին շատ գաղափարներ ունեք, բայց ոչ բոլորն են լավը, ինչպես թվում է առաջին հայացքից: Չի բացառվում ֆինանսական կորուստներ լինեն:
Երկվորյակ
Նոր գործ սկսելու համար բարենպաստ օր է: Մարդիկ, ովքեր հայտնվել են դժվարության մեջ, շփվելով Ձեզ հետ մեծ, հաճույք կստանան: Հիանալի կանցնեն գործարքները: Երեկոյան կարող եք մասնակցել միջոցառումներին:
Խեցգետին
Հաճախ եք նոր գաղափարների իրականացման հարցում դիմում երևակայությանը: Կարող եք ավարտին հասցնել նախկինում սկսած աշխատանքը: Բարենպաստ օր է գնումներ կատարելու, ինչպես նաև կարճ ճանապարհորդության գնալու համար:
Առյուծ
Դուք շատ լուրջ և պատասխանատվորեն եք մոտենում ցանկացած հարցի, դա թույլ կտա խուսափել սխալներից: Դուք շատ դանդաղ եք գործում, իսկ դրանից կարող են օգտվել հակառակորդները, սակայն ազդեցիկ մարդիկ պատրաստ են աջակցել Ձեզ:
Կույս
Դժվար թե կարողանաք խույս տալ կոնֆլիկտներից: Միգուցե տարաձայնություններ ունենաք գործընկերների հետ, և չի բացառվում նոր թշնամիներ ունենաք: Խորհուրդ է տրվում մասնագիտական խնդիրները թողնել աշխատավայրում, որպեսզի չվիճեք մտերիմների հետ:
Կշեռք
Ձեր գաղափարները հիանալի են, սակայն դրանց իրականացման ուղիները ոչ արդյունավետ: Հնարավոր է համախոհներիդ հետ կոնֆլիկտ ունենաք, որի արդյունքում կխզեք գործնական հարաբերությունները:
Կարիճ
Հիմա հնարավոր է հրաժարվեք այն նպատակից, որի համար երկար ժամանակ պայքարում եք: Դուք մոռանում եք Ձեր սեփական խնդիրների մասին՝ մտահոգվելով մտերիմների հարցերով: Միգուցե վերջ դրվի կոնֆլիկտներին:
Աղեղնավոր
Կարող եք նախաձեռնել ցանկացած գործ: Հնարավորությոն կունենաք իրականացնել գաղափարները: Այնքան էլ հարթ չեն հարաբերությունները և համաձայնության գալը դժվար կլինի: Հնարավոր է ստանաք կարևոր տեղեկություն:
Այծեղջուր
Ձեզ մոտ կստացվի իրականացնել ծրագրերը , միայն թե պետք է կարողանաք առանձնացնել գլխավորը երկրորդականից: Օրը հարմար է միջոցառումերին մասնակցելու համար:
Ջրհոս
Դժվար է արագ գործի անցնելը, սակայն դա պետք է, այլապես գործընկերները քեզնից առաջ կանցնեն: Միգուցե ստանաք մտերիմների աջակցությունը: Հաճելի խոսքեր կլսեք և ուշադրության կենտրոնում կլինեք:
Ձկներ
Հնարավոր է ստանաք հետաքրքիր գործնական առաջարկություն: Չի բացառվում դրամական մուտքեր լինեն: Ուրիշներին մի պատմեք Ձեր մտահոգությունները և գաղտնիքները: Օրը անցկացրեք երեխաների հետ:
‘