‘
Խոյ
Օրը լի կլինի հաճելի հանդիպումներով և հետաքրքիր ծանոթություններով: Շատ լավ օր է թե ռոմանտիկ, թե գործնական հարաբերությունները կարգավորելու համար: Հետևելով զգացմունքներին՝ հաճախ կանեք չմտածված քայլեր:
Ցուլ
Դուք կենսուրախ եք՝ լի էներգիայով: Ինչքան շատ ժամանակ անցկացնեք մտերիմների հետ, այնքան լավ: Օրվա երկրորդ կեսը անցկացրեք Ձեզ համար թանկ մարդու հետ:
Երկվորյակ
Այնքան էլ լավ օր չէ. Ճիշտ է, կլինեն ուրախ պահեր, բայց, այնուամենայնիվ, քիչ չեն լինի նաև հիասթափության պահերը՝ հատկապես անձնական բնույթի: Միգուցե շատ հարցերի Ձեր մտերիմները չկարողանան պատասխան տալ, ստիպված կլինեք հիմնվել ենթադրությունների վրա:
Խեցգետին
Ձեզ դուր չի գալիս, թե ինչ է կատարվում շուրջը: Բազմաթիվ հարցեր կունենաք, որոնք կցանկանաք քննարկել մտերիմների հետ, սակայն կարևոր որոշումներ կայացնելու համար այնքան էլ բարենպաստ օր չէ: Չի բացառվում անսպասելի սիրո խոստովանություն լսեք:
Առյուծ
Հնարավոր է բազմաթիվ հաճելի անակնկալներ լինեն՝ թե անձնական, թե մասնագիտական բնույթի, Ձեզ կհաջողվի նոր ծանոթություններ հաստատել: Շատ լավ օր է ֆինանսական հարցերը կարգավորելու համար: Խորհուրդ չի տրվում ճանապարհորդել:
Կույս
Չի բացառվում մասնագիտական հաջողությունների հասնեք: Պետք է հիշել, որ ավելի հեշտ կլինի ղեկավարել մարդկանց, քան ինքնուրույն աշխատել: Այնուամենայնիվ, երեկոյան հոգնածություն կզգաք:
Կշեռք
Դուք հեշտությամբ լուծում եք ընթացիկ հարցերը, դժվար թե որևէ իրադարձություն Ձեզ հունից հանի: Միգուցե տարաձայնություն ունենաք սիրելիիի հետ նրան ավելի քիչ ժամանակ տրամադրելու պատճառով:
Կարիճ
Հնարավոր է Ձեր մասին վատ կարծիքներ լսեք: Մտերիմները Ձեզ հետ ավելի վատ են վարվում, քան դուք սպասում էիք: Դրա դեմ պայքարելը դժվար կլինի: Խորհուրդ չի տրվում հանդիպումներ ունենալ, միգուցե ֆինանսական կորուստներ լինեն:
Աղեղնավոր
Ժամանակն է եկել գործելու՝ գաղափարները իրականացնելու համար հրաշալի օր է: Հնարավոր է դժվարություններ առաջանան, բայց դրանք Ձեզ չեն վախեցնի: Բարենպաստ օր է գեղագիտական ճաշակ զարգացնելու համար:
Այծեղջուր
Ստիպված կլինեք շատ ժամանակ տրամադրել Ձեզ հետաքրքրող աշխատանքով զբաղվելու համար: Հնարավոր է վիճեք մտերիմների հետ մանրուքների պատճառով: Չի բացառվում նոր ծանոթություններ լինեն:
Ջրհոս
Մեծ հաղթանակների չեք հասնի, սակայն հաճելի տպավորություններ շատ կլինեն. Դուք լավ ժամանակ անցկացնելու հնարավորությունը չեք կորցնում: Բարենպաստ օր է ռոմանտիկ հարաբերությունները կարգավորելու համար:
Ձկներ
Չի բացառվում տարաձայնություններ ունենաք սիրելիի հետ, կթվա, թե դժվար կլինի հարթել հարաբերությունները, սակայն շուտով կստանաք տեղեկություն, որը շատ կօգնի Ձեզ: Բարենպաստ օր է գնումների համար:
‘