‘Օրվա կադրը. Ամենահարուստ ոչ օրինականն ու «ամենաաղքատ» օրինականը ‘

3688

Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Լատինական Ամերիկայի մի քանի երկրներ: Այժմ Սարգսյանը գտնվում է Ուրուգվայի Արեւելյան հանրապետությունում: Ի տարբերություն Արգենտինայի նախագահի, Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան ընդունել է Սարգսյանին: Կադրում Սարգսյանն ու Մուխիկան են:

Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահի աթոռը երկու անգամ զբաղեցրել է կեղծված ընտրությունների, բռնաճնշումների, անմեղ քաղաքացիների գնդակահարության, հարյուրավոր քաղբանտարկյալների միջոցով: Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է:

Խոսե Մուխիկա

2010 թվականից իր երկրի նախագահն է: Նրան անվանում են աշխարհի «ամենաաղքատ» նախագահը: Բանն այն է, որ Մուխիկան գրեթե ողջ աշխատավարձը հատկացնում է բարեգործությանը՝ իրեն թողնելով միայն 1250 դոլար։ Բանկերում հաշիվներ չունի։ Ապրում է Մոնտեվիդեոյի մոտ գտնվող ֆերմայում։ 

Նախորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. Սահմանադրական փոփոխությունները արհեստական օրակարգ ստեղծելու նպատակ ունեն’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը հարկային արտոնություններ է տվել Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ա և Գ» ընկերությանը’