‘Օրվա կադրը. Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում Սերգեյ Փարաջանովի արձանի բացման ժամանակ’

587

iLur.am-ի ներկայացրած լուսանկարում ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում Կիեւի՝ Դովժենկոյի անվան կինոստուդիայի տարածքում աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի (Սարգիս Փարաջանյան) հուշարձանի բացման արարողության ժամանակ (1997թ. հունիս): Սերգեյ Փարաջանովը 1949 թվականից ի վեր տեւական ժամանակ ապրել եւ ստեղծագործել է Կիեւում՝ արժանանալով Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման:

Նշենք, որ այսօր՝ հունվարի 9-ին Սերգեյ Փարաջանովը կդառնար 89 տարեկան, իսկ Հանրապետության հիմնադիր նախագահը տոնում է ծննդյան 68-րդ տարեդարձը:   

\"\"

Նախորդ հոդվածը‘Հունվարի 21-ին կմեկնարկի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը ‘
Հաջորդ հոդվածը‘Նշանակվել է Վրաստանի քաղբանտարկյալների ազատ արձակման օրը ‘