‘
Այսօր կառավարության մոտ բողոքի ցույցի դուրս եկած առևտրականներն ավելի պատրաստված ու «զինված» էին, քան երկու օր առաջ: Նրանք իրենց հետ տարբեր գույների մկան թակարդներ էին բերել, ինչպես նաեւ ցույցի ժամանակ պարբերաբար կարմիր քարտ էին ցույց տալիս կառավարությանը: Հատկանշական է, որ կառավարությունն ինքն էլ հենց այդ նույն ժամանակ «կրեատիվ» քայլ էր կատարում. Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակում էր Սուրիկ Լիսկա Խաչատրյանին:
‘