‘Օրվա կադր. Աշոտյանին Բրիտանական բիզնես դպրոցի կրթական ծրագրերին ծանոթացրել է «սաքուլիկը»’

2798

Այսօր կրթության նախարար Արեմն Աշոտյանը այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: Այցի ընթացքում Աշոտյանը ծանոթացել է բուհում գործող Բրիտանական բիզնես դպրոցի կրթական ծրագրերին և հնարավորություններին:

Ուշագրավ է, որ Աշոտյանին բուհի մուտքի մոտ դիմավորել է և Բրիտանական բիզնես դպրոցի կրթական ծրագրերին ծանոթացրել է ուսումնական հաստատության պրոռեկտորը՝ տխրահռչակ «սաքուլիկը»՝ Սևակ Խաչատրյանը: Խոսքն այն նույն ՀՀԿ-ական երիտասարդի մասին է, ում գլխավորությամբ բուհի տասնյակ ուսանողներ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությունը պաշտպանում էին լրագրողներից՝ խոչընդոտելով վերջիններիս աշխատանքը՝ քաշքելով և հայհոյելով  մի քանի լրագրողի: Այս ժամանակ Սևակ Խաչատրյանը տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահն էր: Ամիսներ անց, իրեն «փայլուն դրսևորած» երիտասարդը նշանակվել էր պրոռեկտոր: Միջադեպից հետո Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ կարելի է ներողամիտ լինել երիտասարդների հանդեպ, հատկապես, երբ նրանք ներողություն էին խնդրել:

Նախորդ հոդվածը‘«Nike» ընկերությունը Ռոնալդուին արգելել է խաղակոշիկներ արտադրել’
Հաջորդ հոդվածը‘Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է բանակցություններ սկսել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցով’