‘
Արցախում գտնվող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այցելել է զորամասերից մեկը, որտեղ, զինվորական հագուստ հագած՝ բարևել է զինծառայողներին: Նշենք, որ սա Գալուստ Սահակյանի՝ զինվորական համազգեստ հագնելու, թերևս, առաջին դեպքն է, քանի որ համաձայն ԱԺ կայքում տեղադրված՝ Սահակյանի կենսագրության՝ վերջինս բանակում չի ծառայել, իսկ Արցախյան պատերազմի ժամանակ եղել է Երեւան քաղաքի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալը:
‘