‘
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Արագ արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ են ներկայացրել վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Նիստին Կառավարության բոլոր անդամները՝ այդ թվում նաև կանայք, մասնակցել են զինվորական համազգեստով:
Մենք նաև գրել էինք, որ Կառավարության անդամների զգալի մասը չեն ծառայել բանակում և, հավանաբար, առաջին անգամ են զինվորական համազգեստ կրում:
‘