‘Օրվա համառոտ ամփոփում’

942

Այսօր մեկնարկեց Արարատ քաղաքի համայնքի ղեկավարների ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, որը կավարտվի նոյեմբերի 8-ին: Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2014 ամենամյա վարկանիշում Հայաստանը հինգ հորիզոնականով իջել է` զբաղեցնելով 37–րդ տեղը։ 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով 2014թ.-ի պետական բյուջեի նախագծով ՊՆ-ի համար նախատեսված հատկացումներին՝ նշել է, որ հաջորդ տարի պաշտպանության նախարարության բյուջետային հատկացումները 2013թ.-ի համեմատ կավելանան շուրջ  6 տոկոսով:  

Այս գիշեր մի խումբ դիմակավորված անձինք հարձակվել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրա՝ կոտրելով դպրոցի պատուհանի ապակին:

«Հրաչ Մուրադյան — արդարության պահանջ» հասարակական շարժման անդամները՝ ՀՅԴ-ի հետ համատեղ, այսօր երթով շարժվել են դեպի նախագահական, որտեղ նամակ են փոխանցել Սերժ Սարգսյանին: Երթը գլխավորել են դաշնակցականներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը եւ Հրանտ Մարգարյանը: Երթի մասնակիցների պահանջը Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումն էր: 

Այսօր Խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը հայտարարել է, որ Պատգամավորն էլ մարդ է և, բնականաբար, աշխատավարձի ավելացման կարիք ունի: Անհասկանալի է, թե ինչու է հայ հասարակության շրջանում ստեղծվել կեղծ կարծրատիպ, որի համաձայն, պատգամավորներն ամենաապահով մարդիկ են Հայաստանում: 

Հոկտեմբերի 29-ին հրավիրված ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հայտնել է, որ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը հավանական է միայն Սահմանադրությանն այն համապատասխանեցվելուց հետո: 

Արարատի նորանշանակ մարզպետ, մինչեւ վերջերս ՀՅԴ-ական Արամայիս Գրիգորյանը Արարատի քաղաքապետի ընտրություններին հովանավորելու է ՀՀԿ առաջադրած թեկնածուին, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է ինքը` մարզպետը: 

Երևանի փոխքաղաքապետ Կարո Արեյանը  հոկտեմբերի 29-ին հայտնել է, որ Երևանում հանրային տրանսպորտի գինը կբարձրանա

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միությունը այսօր հայտարարություն է տարածել, որտեղ իր աջակցությունն է հայտնում «Վճարում ենք 100 դրամ» շարժմանը: 

Հերթական կադրային փոփոխություններն են տեղի ունեցել դատախազություններում:

Այսօր հանրությանը ներկայացվեցին և քննարկվեցին ԵԱՀԿ աջակցությամբ երկու տարի տևողությամբ իրականացվող ծրագրի արդյունքները՝ Երևանի շրջակայքում գտնվող  Նուբարաշենի գերեզմանոցի տարածքում ժամկետանց պեստիցիդների և կայուն օրգանական աղտոտիչների աղտոտվածության աստիճանի և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը ուսումնասիրությունը: 

Մայրաքաղաքի թիվ 44 դպրոցն այսօրվանից Երևանի ավագանու որոշմամբ կկրի պոլսահայ նշանավոր լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի անունը: 

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 6-ը Երևանում տեղի կունենա Երիտասարդ ռեժիսորների VIII հանրապետական փառատոնը: Այս տարի կներկայացվի 16 ներկայացում Երևանից, Վանաձորից, Գյումրիից և Թբիլիսիից:  

Այսօր Ստամբուլում տեղի ունեցավ Ստամբուլի ասիական և եվրոպական հատվածները Բոսֆորի նեղուցով իրար կապող ստորգետնյա թունելի բացման արարողությունը: Թունելի կառուցումը Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանի ամենասիրելի նախագծերից մեկն էր, սակայն դրա կառուցման մասին մտածել են դեռ 19-րդ դարի Օսմանյան սուլթանները: 

Ինչպես նաև չմոռանանք մեր օրվա մի մաս դարձած խմբագրականների մասին: 

Նախորդ հոդվածը‘Բեռնատարն ընկել է ձորը ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը կվերահսկի ինտերնետ տիրույթը. Մամուլ’